Հանդիսատեսին կներկայացվի «Սասնա ծռեր» ներկայացումը

Սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի բեմին առաջին անգամ կներկայացվի «Սասունցի Դավիթ» էպոսը:

Ազգային էպոսի բեմադրման պատասխանատվությունը ստանձնել է երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը: Ստեղծագործական խմբում ներգրավված են երիտասարդ դերասաններ, որոնք փորձելու են նոր մոտեցումներով ներկայացնել «Սասնա ծռերը»:

Այն նախատեսված է 12 եւ բարձր տարիքի հանդիսատեսի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Source: Yerkir Media
Link: Հանդիսատեսին կներկայացվի «Սասնա ծռեր» ներկայացումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image