Հանրապետության հրապարակի երթեւեկությունը կդադարեցվի

September 13, 2016

Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն և սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում:

Հորդորում ենք բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք»:

 


Source: Yerkir Media
Link: Հանրապետության հրապարակի երթեւեկությունը կդադարեցվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image