Հանրապետությունում ավելացել են գազի պայթյունի դեպքերը
July 24, 2017
Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզ կլինեն համապատասխան փորձագիտական արդյունքները վերջնական լինելու դեպքում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Այդ պայթյունի պատճառների մասին տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ, բայց կարող եմ ասել, որ վերջին շրջանում ծավալուն գործընթաց է իրականացվում գազալցակայանների հետ կապված: Այդ զանգվածային ստուգումները մեծ արդյունքներ են տվել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Հանրապետություն այս տարի, ընդհանուր առմամբ, գրանցվել է գազի պայթյունի 11 դեպք, նախորդ տարի այս ցուցանիշը 6 է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ գազալցակայաններին, ապա Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ այստեղ դեպքերի ավելացում չկա: Իրականացված ստուգումների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել արտակարգ դեպքերից: