Հանրապետությունում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

July 27, 2017

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 28-ին պասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +24, ցերեկը՝ +40, երեկոյան՝ + 37 աստիճան տաքություն։

Source: Yerkir Media
Link: Հանրապետությունում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image