Հանցագործությունների թիվն աճել է. գումարվել է ՔԿ ընդլայնված կոլեգիայի նիստը
February 14, 2018
Քննչական կոմիտեում փետրվարի 14-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։
Կոլեգիան քննարկել է 2017 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու թերացումները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։
Հանրապետությունում 2017 թվականին գրանցվել է 20.284 հանցագործություն՝ 2016 թվականի 18.764 դեպքի դիմաց։ Այսինքն՝ նկատելի է հանցագործությունների աճ՝ շուրջ 8,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, գողության դեպքերի աճով։