Որքանո՞վ են քաղաքացիները օգտվում սոցփաթեթով բուժօգնությունից
February 14, 2018
Բժշկական պարտադիր ապահովագրությունը, թեեւ երկար ժամանակ է՝ օրակարգային է, այնուամենայնիվ, մեր երկրում դեռեւս չի ներդրվում: Փոխարենը, արդեն իր արդյունքներն է տալիս պետական ապահովագրությունը կամ ինչպես ասում են՝ սոցփաթեթով ապահովագրությունը: Փորձել ենք հասկանալ թե քաղաքացիները որքանով են իսկապես օգտվում պետության կողմից երաշխավորվող այս բուժօգնությունից: