Հարավային եւ Հյուսիսային Կորեաները փետրվարին ժամանակավոր «կբարեկամանան»

January 9, 2018

Հյուսիսային Կորեան պատվիրակություն կուղարկի փետրվարին Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտարարել է պաշտոնական Փհենյանի ներկայացուցիչը՝ Սեուլի պատվիրակների հետ վերջին երկու տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններից հետո: Իսկ Սեուլը հայտարարել է, որ պատրաստ է ժամանակավորապես չեղարկել որոշ պատժամիջոցներ՝ հյուսիսկորեացիների այցելությունը հեշտացնելու համար:

Հաղորդվում է, որ հյուսիսկորեական պատվիրակության կազմում կլինեն մարզիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրպագուներ: Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են նաեւ վերականգնել ռազմական թեժ գիծը:

Սեուլը Փհենյանին առաջարկել է նաեւ երկխոսություն սկսել պաշտպանության նախարարների մակարդակով՝ Կորեական թերակղզում ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով: Վերջին շրջանում երկու երկրների միջեւ լարվածությունն էլ ավելի էր խորացել՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների պատճառով:

Source: Yerkir Media
Link: Հարավային եւ Հյուսիսային Կորեաները փետրվարին ժամանակավոր «կբարեկամանան»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image