Հարսանիքից վերադարձող մեքենան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ և 3 տուժած

September 19, 2016

Երեւանում սեպտեմբերի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 3-ը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են բուժհաստատություն:

«Opel Vectra» մակնիշի 29 ՍՕ 653 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արտաքին լուսավորման սյանը և շրջվել. 1969 թ. ծնված Ա. Ա.-ը և մեկ անձը չպարզված քաղաքացի տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1960 թ. ծնված Գ. Ք.-ը, 1955 թ. ծնված Ս. Գ.-ը և 1970 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել, որտեղ Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ ծանր, իսկ Գ. Ք.-ը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածներն ու վիրավորները վերադառնում էին հարսանեկան արարողությունից:


Source: Yerkir Media
Link: Հարսանիքից վերադարձող մեքենան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ և 3 տուժած

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image