Հելսինկիում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
July 29, 2017
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երեկ երեկոյան 1 մարդ սպանվել է, 4-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավտոմեքենայի հարվածից, որը մխրճվել էր հետիոտների բազմության մեջ: Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Տուժածներից 2-ը ՌԴ, մեկը՝ Էստոնիայի, 1-ը՝ Ֆինլանդիայի քաղաքացիներ են: Մեքենայի ղեկին եղել է մոտավորապես 50 տարեկան ֆինլանդացի՝ ոչ սթափ վիճակում: