Հեղեղումներ՝ Կալիֆորնիայում․ առնվազն 13 մարդ է զոհվել

January 10, 2018

Ամերիկյան Կալիֆորնիայի նահանգի հարավում առնվազն 13 մարդ է զոհվել սողանքների ու հեղեղումների հետեւանքով: Ավելի քան 160 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Սանտա Բարբարայի շրջանի ոստիկանության փոխանցմամբ՝ զոհվածների թիվը կարող է ավելանալ: Սողանքների հետեւանքով ավերվել են տներ, կան անհետ կորածներ: Իշխանությունները Հարավային Կալիֆորնիայի առավել տուժած շրջանների հազարավոր բնակիչների հորդորել են լքել իրենց տները՝ տեղափոխվելով անվտանգ գոտիներ:

Source: Yerkir Media
Link: Հեղեղումներ՝ Կալիֆորնիայում․ առնվազն 13 մարդ է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image