Հեռուստաշոուի աստղ եւ գեղեցկության թագուհի Սոֆի Գրեյդոնին մեռած են գտել

June 22, 2018

Բրիտանուհի Սոֆի Գրեյդոնին (Sophie Gradon), որը 2009 թվականին հաղթել Է «Միսս Մեծ Բրիտանիա» մրցույթում, մեռած են գտել իր ծնողների տանը, որը գտնվում է Նյուքասլից ոչ հեռու: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:

32-ամյա կնոջ մահվան պատճառներն առայժմ պարզ չեն, սակայն տեղի ոստիկանության աշխատակիցներն արդեն հայտարարել են, որ ոչ մի կարգի կասկածելի հանգամանքներ չեն տեսնում Գրեյդոնի մահվան հարցում: Բրիտանուհին նաեւ հռչակ Էր ձեռք բերել որպես ITV ալիքում «Սիրո կղզին» (Love Island) հանրաճանաչ ռեալիթի շոուի մասնակից:

Հաղորդվում է, որ աղջիկը տառապում Էր ձգձգվող ընկճախտից: Իր Twitter-օգտահաշվում նա բազմիցս գրել է կյանքի իմաստը կորցնելու, միայնության աճող զգացողության եւ բազմաթիվ վախերի մասին:

Source: Yerkir Media
Link: Հեռուստաշոուի աստղ եւ գեղեցկության թագուհի Սոֆի Գրեյդոնին մեռած են գտել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image