Հերացու փողոցում կին է վրաերթի ենթարկվել

March 14, 2017

Երևանում մարտի 14-ի առավոտյան Մյասնիկյան պողոտայում և Հերացու փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մյասնիկյան պողոտայում երկու ավտոմեքենա իրար են բախվել, զոհեր վիրավորներ չկան, արձանագրվել է միայն նյութական վնաս:

Հերացու փողոցում էլ մի կին վրաերթի է ենթարկվել: Ոստիկանությունը ժամը 08:50-ին հիվանդանոցից  ահազանգ է ստացել այն մասին, որ կինը վրաերթի է ենթարկվել: Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ոստիկանները տեղում աշխատում են, մանրամասները կպարզվեն ավելի ուշ:

Source: Yerkir Media
Link: Հերացու փողոցում կին է վրաերթի ենթարկվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image