«ՀՀԿ-ի թիմը գիտի՝ ինչպես երկրում բարեփոխումների նոր ժամանակահատված սկսել»
March 30, 2017
Հանրապետական կուսակցությունը կենտրոնից էր սկսել քարոզարշավն ու համայնքային այցելությունները կենտրոնով էլ ավարտում է: Որպես կենտրոնի բնակիչ Արփինե Հովհաննիսյանը դիմեց կենտրոնցիներին. հանրապետականի թիմը գիտի՝ ինչպես երկրում բարեփոխումների նոր ժամանակահատված սկսել: ԵՎ հնարավորություններն ունեն եւ աշխատելու ցանկություն: Վստահեցրեց. երբեք չեն խոստացել մի բան, որը անել չեն կարող, ինչպես հայտարարում են որոշ կուսակցություններ: Չեն խոստանում մեկ օրում ավանդները փոխհատուցել ու միանգամից պայքարել կոռուպցիայի դեմ. փոխարենը դրված են բոլոր հիմքերը այդ ամենը կյանքի կոչելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կենտրոնի բնակիչներին ներկայացրեց հանրապետականի ծրագրի հիմնական ուղղությունները: Կրկին վստահեցրեց՝ միայն աշխատելով է հնարավոր է երկրում հարց լուծել: ծրագրերը իրատեսական են:
Կարեն Կարապետյանը հորդորեց ավելի անմիջական շփման անցնել՝ հարց ու պատասխանի ձեւով, ինչպես անում է սովորաբար: Կենտրոնի բնակիչներին հուզող հարցերից գլխավորները գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների բնակարանային հարցերն են: Կարեն կարապետյանը միանգամից կարգադրեց բոլոր հարցերն ուսումնասիրել: