ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լապշինի արտահանձնմանը

February 8, 2017

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան խոսքի ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների կոպտագույն ոտնահարում է: Այս մասին հայտարարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:

Բալայանի մեկնաբանության մեջ ասվում է.

«Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորն անդունդը։

Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»։


Source: Yerkir Media
Link: ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լապշինի արտահանձնմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image