ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով օգոստոսի 22-24-ը կլինի Պրահայում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի, Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիչի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Source: Yerkir Media
Link: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image