ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ տարվա լավագույն ձեռքբերում

November 2, 2017

Ինչ կտա Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը Հայաստանին: Խորհդարանական հանձնաժողովներում 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ համաձայնագրի մասին նորացված տեղեկատվություն ստացանք արտաքին գործերի փոխնախարարից:

Կարեն Նազարյանը փաստաթղթի շուրջ բանակացությունների ավարտը համարել է այս տարվա կարեւորագույն ձեռքբերումը: Փոխնախարարի խոսքով, ստացվել է բավական հավակնոտ ու ընդգրկուն համաձայնագիր, որի իրականացումը Եվրոպական միության հետ հարաբերություններում կարեւոր քայլ կհանդիսանա:

Կարեն Նազարյանը նշել է, որ համաձայանգրով էներգետիկայի, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի ոլորտներում կստեղծվի ավելի ամուր գործընկերություն: Այն նաեւ նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առեւտրային հարաբերություններում ու հնարավորություն տալիս բիզնեսի, ներդրումների, աշխատատեղերի ստեղծման համար:

Source: Yerkir Media
Link: ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ տարվա լավագույն ձեռքբերում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image