ՀՀ ոստիկանության պետն այցելել է հասարակական կարգի պահպանության զորամաս
October 13, 2017
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 13-ին այցելել է ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս:
Ոստիկանության պետը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, շրջել տարածքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով զորամասն ու ծառայությունը ձմեռային պայմաններին նախապատրաստելու աշխատանքներին: