ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունն այցելել է Միշել Աունին

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը փետրվարի 24-ին այցելել է երկրի նախագահ Միշել Աունին: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Ուրբաթ,   24  Փետրուար  2017-ին, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, Կեդրոնական կոմիտէի  ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի գլխաւորութեամբ եւ զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշգարեան  ընկերակցութեամբ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի:

Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը նախագահ Աունի հետ քննարկեց լիբանանեան իրադարձութիւնները, ընտրական նոր օրէնքի մշակումին խորհրդակցութիւնները, պետական պիւտճէին վերաբերեալ  ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի պատկերացումը, ինչպէս նաեւ Լիբանանը յուզող շարք մը հարցեր:

Երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ քննարկումները  նաեւ կեդրոնացած են վարչական նշանակումներուն շուրջ` ընդգծելով լիբանանահայութեան զաւակներուն իրաւունքը հասնելու վարչական պաշտօններու, յատկապէս պետական հաստատութիւններու վարչութիւններուն պարագային»:

Source: Yerkir Media
Link: ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունն այցելել է Միշել Աունին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image