Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր, Բերդ-Ճամբարակ հատվածները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ում առկա է մերկասառույց: Արարատի մարզում և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Source: Yerkir Media
Link: Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր, Բերդ-Ճամբարակ հատվածները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image