Վարդանյանն՝ Առաքելյանին. «Ուժեղ մարդը նման բան չէր անի»

Ինչպես տղեկացրել ենք,  պատգամավոր Բազմասեր Առաքելյանի կողմնակիցներն Առաքելյանի տանը ծեծի են ենթարկել համագյուղացուն:

Hraparak.am-ի հետ զրույցում Առաքելյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով, թե «ինքն ուժեղ մարդ է»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այս առնչությամբ էլ կայքի թղթակցի հետ զրույցում ասել է.

«Ես կարդացի Բազմասերի ասածները, ցավում եմ, որ ակնհայտ սուտ է խոսում։ Իրականությունն այն է, որ համագյուղացուն կանչել են իրենց տուն և ծեծի ենթարկել։ Մնացածը Գեղամ Մանուկյանի ստատուսից ամբողջ ճշմարտությունը գիտեք։ Ես չգիտեմ՝ իրենց համայնքի բնակիչներն ինչ կարծիք են ունենալու մեկի մասին, ով իր սեփական տանը կանչում և համագյուղացի երիտասարդին ծեծի է ենթարկում»։

-Իսկ ի՞նչն է պատճառը եղել, ինչու՞ են ծեծել։

-Պատճառը գրված է՝ մարդը որոշել է, որ ով իրեն ձայն չի տալու, ուրեմն իր հակառակորդն է, իր թշնամին է։ Այս մտածողությամբ, այս արժեհամակարգով մարդիկ են այսօր թեկնածուներ դարձել։

-Իրավապահ մարմինները տեղյա՞կ են, քրեական գործ հարուցվե՞լ է, կամ այդ ծեծվողը բուժօգնության դիմե՞լ է։

-Չգիտեմ, տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ այն, ինչ Գեղամ Մանուկյանը գրել է, ակնհայտ իրականություն է, երկրորդ փորձի ժամանակ էլ պատասխան ստացել են։ Ուղղակի տգեղ է, երբ այդ ամենից հետո մարդը Ձեզ ասում է, որ «ես ուժեղ մարդ եմ»։ Ուժեղ մարդը նման բան չէր անի։

Source: Yerkir Media
Link: Վարդանյանն՝ Առաքելյանին. «Ուժեղ մարդը նման բան չէր անի»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image