Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է ՀՀՆ-9 տիպի նռնականետ

February 19, 2017

Փետրվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 տիպի նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Source: Yerkir Media
Link: Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է ՀՀՆ-9 տիպի նռնականետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image