Հյուսիսային պողոտայի սուրբծննդյան տոնավաճառը կգործի դեկտեմբերի 4-ից
December 3, 2017
Հյուսիսային պողոտայում սուրբծննդյան տոնավաճառն այս տարի իր դռները կբացի դեկտեմբերի 4-ին, սակայն պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:
Տոնավաճառի այցելուները կարող են մեկ տեղում գտնել Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված բազմաթիվ իրեր: Մասնավորապես՝ հուշանվերներ, տոնական զարդարանք, ձեռագործ աշխատանքներ: Կլինի քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, ներկայացված կլինի գինի: Կվաճառվեն նաև գրքեր, բացիկներ, գրենական պիտույքներ: