Հնդկաստանում կայծակի հարվածի հետևանքով 26 մարդ է զոհվել

July 10, 2017

Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահացածների շարքում կան կանայք և երեխաներ: Տուժել է ավելի քան 10 մարդ:

Հնդկաստանում բավականին շատ են շանթահարման հետևանքով մահվան դեպքերը: Դրանց մեծ մասը տեղի են ունենում անձրևային եղանակների ժամանակ: 2016 թվականի հունիսի վերջին Բիխար նահանգում կայծակի հարվածներից մի քանի օրվա ընթացքում մահացել էր 56 մարդ:

Source: Yerkir Media
Link: Հնդկաստանում կայծակի հարվածի հետևանքով 26 մարդ է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image