Հնդկաստանի արեւմտյան մասում՝ Մումբայի մոտակայքում գտնվող Բոյսար քաղաքի քիմիական գործարանում, հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով կա 3 զոհ եւ 13 վիրավոր։
Հիշեջները փորձում են տեղայնացնել կրակը, տեղում աշխատում են փրկարարական եւ բժշկական խմբերը։
Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է պայթյունից հետո, պատճառը դեռ անհայտ է։
Source: Yerkir Media Link: Հնդկաստանում քիմիական գործարանի հրդեհի հետեւանքով 3 մարդ է զոհվել