100 տարի առաջ՝ 1917թ. հոկտեմբերի 25-ին (ն. տ. նոյեմբերի 7-ին) բոլշևիկները Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) զինված հեղաշրջում կատարեցին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Վերջ տրվեց փետրվարյան հեղափոխությունից հետո (Երբ ցարական իշխանությունը վերացվեց) Կերենսկու ձեւավորված ժամանակավոր կառավարությանը, ձախողվեց Սահմանադիր ժողովի հրավիրումը։
Հոկտեմբերյան հեղաշրջման հաղթանակով սկսվեց Ռուսաստանի խորհրդային պատմության ժամանակաշրջանը։
Տարածաշրջանում Հոկտեմբերյան հեղափոխությունը պաշտպանեցին միայն տեղի բոլշևիկյան կազմակերպությունները և նրանց ազդեցության տակ գտնվող զինվորական կայազորները։
Այն հիմք դրեց նաեւ Խորհրդային Միության կազմավորմանը, որի կազմում էր նաեւ Հայաստանը մինչեւ 1991 թ․-ը։ 1991-ի դեկտեմբերիչ 26-ին Բելովեժյան թավուտում կնքված եռակողմ համաձայնագրով (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) Խորհրդային միությունը կազմալուծվեց։