Նալբանդյանն Իսրայելում հանդիպել է Կնեսեթի փոխնախագահի հետ

November 7, 2017

Հայաստանի Հանրապետության  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով ժամանել է Իսրայել, հանդիպեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան — Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ կատարվեց հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։

Source: Yerkir Media
Link: Նալբանդյանն Իսրայելում հանդիպել է Կնեսեթի փոխնախագահի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image