Հովհաննես Չեքիջյանը՝ Հայաստանի ազգային հերոս

December 31, 2017

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։ Նախագահի հրամանագրում մասնավորապես նշված է․

«Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի Չեքիջյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»:

Source: Yerkir Media
Link: Հովհաննես Չեքիջյանը՝ Հայաստանի ազգային հերոս

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image