Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված միջոցառում՝ Սանկտ Պետերբուրգում

September 25, 2017

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի աշխարհահռչակ արեւելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ կունենա ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Source: Yerkir Media
Link: Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված միջոցառում՝ Սանկտ Պետերբուրգում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image