Հուլիսին ջերմաստիճանը գրանցել է նոր ռեկորդ

July 3, 2018

Հուլիսին Երեւանի համար երբեւէ գրանցված առավելագույն ջերմաստիճանը եղել է 42 աստիճանը: Այնպես որ, հուլիսի 2-ին գրանցված 42, 4 աստիճանը կարելի է համարել նոր ռեկորդ, որը դիտվել է ցածրադիր հատվածներում, մասնավորապես՝ Էրեբունում:

Արարատյան դաշտում ջերմաստիճանը տատանվել է 40-41 աստիճանի սահմանում: Ոչ պակաս ռեկորդային՝ 42.6 աստիճան գրանցվել էր անցյալ տարվա հուլիսի 29-ին՝ Արարատյան դաշտում, նման ջերմաստիճան արձանագրվել էր նաեւ 1985 թվականին:

Եղանակի տեսանկյունից այժմ շահեկան վիճակում են լեռնային շրջանները, որտեղ ջերմաստիճանը համամատաբար ցածր է:

Հիդրոմետ ծառայության մասնագետների հավաստմամբ՝ արեւի տակ դրված ջերմաչափը ճշգրիտ ջերմաստիճանը  ցույց չի տալիս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: Հուլիսին ջերմաստիճանը գրանցել է նոր ռեկորդ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image