tert.am— Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը պապական այցով ժամանել է Բաքու, հայտնում է trend.az-ը:
Նշվում է, որ Ադրբեջանի և Վատիկանի պետական դրոշներով զարդարված Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պոնտիֆիկոսին դիմավորելու են եկել երկրի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք:
Հայտնի է, որ Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է լինելու: Նշվում է, որ կաթոլիկների հովվապետը Վատիկան է վերադառնալու այսօր երեկոյան:
Հավելենք, որ այցելության շրջանակում Պապը Սուրբ Պատարագ կմատուցի Բաքվի Սուրբ Աստվածամոր կաթոլիկ եկեղեցում, այնուհետև կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նշվում է, որ երեկոյան Պապը կհանդիպի Արդբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ: