Հռոմի պապի այցին նվիրված կոթող-հուշարձան՝ Գյումրիում

Գյումրիում, ի հիշատակ 2016թ-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի Գյումրի կատարած այցի, մեկ տարի անց բացվեց հիշատակի կոթող-հուշարձան:

Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում հունիսի 25-ին բացվեց կոթողը, որն իրենից ներկայացնում է փակ խորան, որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի վրա  ձեռամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագը: Տեղադրված են նաև բեմի խաչքարը և Սրբազան Պապի այցի մասին պատմող լուսանկարներ:

Գյումրու Վարդանանց հրապարակում 2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ, որին աղոթակցեց  Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, համապատարագեցին Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Պատարագը լատինական ծեսով էր՝ ուղեկցվելով նաև հայկական շարականներով:

Source: Yerkir Media
Link: Հռոմի պապի այցին նվիրված կոթող-հուշարձան՝ Գյումրիում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image