Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:17-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակա դաշտում, ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին հարակից դաշտում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 98 RV 008 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ., 1 ուղևոր) և ՎԱԶ-2121 մակնիշի 77 LV 707 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ., 2 ուղևոր) ավտոմեքենաները։