Հունաստանում առատ ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը
December 23, 2017
Հունաստանում տեղացել է առաջին ձյունը, ինչի հետեւանքով հարյուրավոր ավտոմեքենաներ արգելափակվել են առատ ձյան մեջ, առաջացել էր 15 կմ-ոց խցանում․ մեքենաները շուրջ 8 ժամ արգելափակվել էին ճանապարհներին։
Երկրի լեռնային շրջաններում երթևեկը դադարեցվել է։
Ոստիկանությունը մի շարք մայրուղիների վրա արգելել է բեռնատարների տեղաշարժը։