Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային զորամասեր
December 23, 2017
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին:
Նույն օրը նա հանրապետության հարավային թևում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: