Հրազդանում 1 մետր երկարությամբ օձ է հայտնաբերվել

August 5, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները թիվ 23 հասցեում գտվող ավտոտնակի մոտակայքից հայտնաբերել են մոտ 1 մ երկարությամբ օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


Source: Yerkir Media
Link: Հրազդանում 1 մետր երկարությամբ օձ է հայտնաբերվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image