Հրաժարական տված նախարարների պարտականությունները կկատարեն փոխնախարարները
April 27, 2018
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը որոշումներ է ստորագրել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Կրթության և գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի վրա։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Քարամյանի վրա։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի վրա։
Բնապահպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի վրա։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին հրաժարական էր ներկայացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, իսկ ապրիլի 26-ին՝ ՀՅԴ-ական նախարարները: