Հրաձգություն եւ զոհեր՝ ԱՄՆ դպրոցներից մեկում

December 7, 2017

ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգի հյուսիսային մասում գտնվող Ացտեկ քաղաքի դպրոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել ու սպանել երկու մարդու, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով WCVB հեռուստաընկերությանը։

Կրակ բացած հանցագործը ոչնչացվել է իրավապահների կողմից։ Դպրոցականներն ու աշխատակիցները շտապ տարհանվել են դեպքի վայրից։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Source: Yerkir Media
Link: Հրաձգություն եւ զոհեր՝ ԱՄՆ դպրոցներից մեկում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image