ԱՄՆ-ում մասամբ հրապարակել են Խալիդ Շեյխ Մոհամեդի 18-Էջանոց նամակը, որին Միացյալ Նահանգների իշխանությունները համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչը:
Ուղերձը հասցեագրված է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային, տեղեկացնում Է Miami Herald թերթը:
Նամակում Մոհամեդը պնդում է, թե Վաշինգտոնն ինքն Է մեղավոր 9/11-ի ահաբեկչական գործողությունների համար իր արտաքին քաղաքականության պատճառով, որն «անմեղ մարդկանց Էր սպանում ամբողջ աշխարհում»:
Մեկնաբանելով սեպտեմբերի 11-ի իրադարձությունները՝ Մոհամեդը նաեւ գրում Է, որ «այդ մենք չենք սկսել ձեր դեմ պատերազմն» ահաբեկչությունների օրը: Նրա պնդմամբ «դուք ինքներդ եք արել եւ ձեր դիկտատորները մեր երկրում»: Նամակում Մոհամեդը դիմում Է Օբամային՝ որպես «օձի գլխի» եւ «կեղեքման եւ բռնապետության երկրի» նախագահի:
Հրապարակված նամակը թվագրված Է 2015 թվականի հունվարով: Բայց սկզբնապես Գուանտանամոյի բանտապանները հրաժարվում Էին ուղարկել Մոհամեդի ուղերձը: Նույն տարվա սեպտեմբերին կալանավորի փաստաբանը դատավորին խնդրել Է միջամտել՝ պնդելով, որ մեղադրյալն իրավունք ունի դիմելու նախագահին: Արդյունքում, զինվորական դատարանը համաձայնել Է դրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Source: Yerkir Media
Link: Հրապարակվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպչի նամակն Օբամային