Հրդեհ՝ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում․ 4 տուն է այրվել

September 9, 2018

Սեպտեմբերի 9-ին` ժամը 02:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Source: Yerkir Media
Link: Հրդեհ՝ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում․ 4 տուն է այրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image