Հրդեհ` Էջմիածնի բնակարաններից մեկում. բնակիչներին հասցրել են տարհանել

August 3, 2018

Օգոստոսի 3-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները թիվ 14 բնակարանից տարհանել են Ա. (ծնված  2005 թ.) և Ա. Ա.-երին (ծնված  2004 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:35-ին, մարվել՝ 17:50-ին:

Այրվել են թիվ 13 բնակարանն ամբողջությամբ՝ գույքով (մոտ 40 քմ) և թիվ 14 բնակարանի պատշգամբը՝ մասամբ (մոտ 5 քմ):

Source: Yerkir Media
Link: Հրդեհ` Էջմիածնի բնակարաններից մեկում. բնակիչներին հասցրել են տարհանել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image