Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում հյուրընկալվել էր Ղազախստանի ընտրանուն:
Հանդիպման 26-րդ րոպեին Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը։
62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ տանտերերից Բաուրժան Տուրիսբեկը:
Հայաստանի հավաքականը 7 միավորով մնաց E խմբի նախավերջին, Ղազախստանի հավաքականը 3 միավորով՝ վերջին տեղում։