Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում բանակին նվիրված պատարագ է մատուցվել
May 10, 2018
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր մատուցվել է Արցախի Պաշտպանության բանակին նվիրված պատարագ: Այն կատարվել է հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ:
Պատարագին ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան սպաներ եւ ժամկետային զինծառայողներ: