Ղրղզստանում բեռնատար Boeing է կործանվել

Առնվազն 32 մարդ է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հունվարի 16-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունից: «Եվս ութ մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել Է վթարի վայրից»,- ճշտել են նախարարությունում:

Ներկայում օդանավի անկման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ուստի «զոհվածների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխվել»:

Ավելի վաղ նախարարությունում նշել են, որ ավիաաղետի զոհերի թիվը կարող Է հասնել 40-ի:

Boeing-ը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ էր իրականացնում Ստամբուլ, վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 07:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին) թռիչքավայրէջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի վրա, որտեղ մշտապես մարդիկ էին բնակվում: Ավիաաղետի հետեւանքով ավերվել են շուրջ 15 միահարկ բնակելի տներ:

«Անադոլու» գորակալության տվյալների համաձայն՝ աղետի է ենթարկվել MyCargo Airlines թուրքական ընկերության ինքնաթիռը, որը հայտնի է նաեւ որպես ACT Airlines:


Source: Yerkir Media
Link: Ղրղզստանում բեռնատար Boeing է կործանվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image