Ճանապարհների փոսալցման աշխատանքները ավարտին հասցնելու վերջնաժամկետը մայիսի 15-ն է

Մայիսի 15-ն այն վերջնաժամկետն է, երբ ճանապարհների փոսալցման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի հանձնարարականն է: Վահան Մարտիրոսյանը կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով շրջայց է կատարել Երեւանից Սեւան-Իջեւան-Նոյեմբերյան-Ստեփանավան-Արագած-Ապարան-Աշտարակ ձգվող միջպետական ավտոճանապարհներով:

Բացի փոսային նորոգման աշխատանքներից նախարարի ուշադրության կենտրոնում էին նաեւ ճանապարհային նշանների տեսանելիության, ճանապարհների եւ դրանց միջանկյալ հատվածների մաքրության ապահովման խնդիրները: Մայիսի կեսերից կմեկնարկեն եւ հունիսի առաջին տասնօրյակում կավարտվեն ճանապարհների գծանշման աշխատանքները:

Source: Yerkir Media
Link: Ճանապարհների փոսալցման աշխատանքները ավարտին հասցնելու վերջնաժամկետը մայիսի 15-ն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image