Ճապոնիան որպես իրական բարեկամ մշտապես եղել է Հայաստանի կողքին. Էդվարդ Նալբանդյան

December 4, 2017

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիայի Ազգային տոնի կապակցությամբ տրված ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

«Հայաստանի ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում կարող ենք գոհունակությամբ նշել, որ երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Աշխարհագրական առումով մեր երկու ժողովուրդներն, իրարից հեռու լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ և դա առաջին հերթին մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանման նվիրվածությունը:

Ճապոնական իմաստությունն ասում է. «Որպես բարեկամ՝ քայլիր իմ կողքից»: Ճապոնիան, որպես իրական բարեկամ մշտապես եղել է Հայաստանի կողքին սկսած 1988թ-ի երկրաշաժից և մինչ օրս մեր երկրում իրականացնելով բազմաթիվ զարգացման ծրագրեր՝ խթանելով իրականացվող բարեփոխումները:
Մենք բարձր ենք գնահատում այդ բարեկամությունը:

Ցանկանում եմ կրկին անգամ շնորհավորել Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ և առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ մաղթելով Կայսերական Մեծությանը քաջառողջություն, Ճապոնիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև մեր երկու երկրների բարեկամական կապերի հետագա խորացում և ամրապնդում:

Օմե’դետո՛ おめでとう (շնորհավորում եմ)»,- մասնավորապես ասված է ՀՀ նախարարի ելույթում:

Source: Yerkir Media
Link: Ճապոնիան որպես իրական բարեկամ մշտապես եղել է Հայաստանի կողքին. Էդվարդ Նալբանդյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image