Ճոպանուղու աշխատակիցները գտել են Թեղենիս լեռան լանջին կորած Ռուսաստանի քաղաքացուն
December 28, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 15.19-ին ՌԴ քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը մոլորվել է Ծաղկունյանց լեռնաշղթայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Թեղենիս լեռան լանջին ճոպանուղու աշխատակիցները գտել են 1988 թ. ծնված Սաշա Տառայանկոյին: