ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները

August 30, 2017

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումները եւ դրանք սպառնալիք ճանաչել աշխարհի բոլոր երկրների համար:

Ինչպես նշվում Է կոնսենսուսով հավանության արժանացած փաստաթղթում, Անվտանգության խորհուրդը դատապարտում Է բալիստիկ հրթիռի արձակումը, որը կատարվել Է լույս օգոստոսի 29-ի գիշերը, ինչպես եւ հրթիռների բազմաթիվ արձակումները, որոնք իրականացվել են օգոստոսի 25-ին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «պահանջում Է, որ ԿԺԴՀ-ն անհապաղ դադարեցնի այն գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար», ինչպես նաեւ կատարի ավելի վաղ ընդունված բանաձեւերը:

Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել Է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել Է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռավորությունը կազմել Է 2,7 հազար կիլոմետր:

Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image