ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրը
August 11, 2018
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը տեսաուղերձ է հղել օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
«Ես հավատում եմ երիտասարդների ուժին:
Խաղաղությունը, տնտեսական աճը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը և շատ այլ բաներ կախված են երիտասարդության իրական ներուժի բացահայտումից։ Բայց ոչ թե հեռավոր ապագայում, այլ այսօր՝ հե՛նց հիմա։
Ահա թե ինչի մասին է Երիտասարդության միջազգային օրը․․․»։