ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հորդորել է ընդունել 1,2 միլիոն փախստականների

September 21, 2016

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 20-ին երկրներին հորդորել է ընդունել 1,2 միլիոն փախստականների, որոնք գտնվում են առավել խոցելի վիճակում: Ելույթ ունենալով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից կազմակերպված գագաթնաժողովում, որը նվիրված էր փախստականներին, նա գանգատվել է, որ ամբողջ անցյալ տարվա ընթացքում նոր տուն է հաջողվել գտնել սոսկ 100 հազար հարկադիր վերաբնակների:

«Գրեթե 1,2 միլիոն ամենախոցելի փախստականներ վերաբնակեցման կարիք ունեն: Չնայած այն բանին, որ անցյալ տարի հաջողվել Է 100 հազարից փոքր-ինչ ավելի մարդ բնակեցնել երկու տասնյակից պակաս երկրներում»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է, որ «ավելի շատ պետություններ ընդունեն փախստականների բնակեցման ծրագրեր»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կա շուրջ 21 միլիոն փախստական: Նրանց 90 տոկոսը տեղավորվել Է ութ երկրներում՝ Հորդանանում, Իրանում, Քենիայում, Լիբանանում, Պակիստանում, Թուրքիայում, Ուգանդայում եւ Եթովպիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հորդորել է ընդունել 1,2 միլիոն փախստականների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image