Այսօր` 55 տարեկան հասակում, Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։ Նա ծանր հիվանդ էր։ Այս մասինընկերները հայտնել են գործչի ֆեյսբուքյան էջում։
Սարգիս Հացպանյանը ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին մեկնել է Եվրոպա, դարձել Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։